կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հույս ունեմ՝ պատժվողներ կլինեն, սա հանցագործություն է․ Ռևազյանը՝ Իրանում հայտնված օդանավի մասին

Հույս ունեմ՝ պատժվողներ կլինեն, սա հանցագործություն է․ Ռևազյանը՝ Իրանում հայտնված օդանավի մասին

Հույս ունեմ` պատժվողներ կլինեն, որովհետև սա հանցագործություն է: Այս մասին քիչ առաջ օդանավակայանում, ուր Թեհրանից եկել և վայրէջք էր կատարել Boeing 373-700 օդանավը, լրագրողների հետ զրույցում ասաց ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:

Նա նշեց, որ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ կատարվում է ներքին քննություն:

Հարցին՝ պատժվողներ կլինե՞ն, Ռևազյանը պատասխանեց. «Մենք չենք պատիժ տվողները, հուսով եմ, որ կլինեն»:

Նա նաև հավելեցմ, որ բազմաթիվ խնդիրներ են եղել Boeing 737-300 օդանավի հետ կապված, և հարցին՝ այդքան խնդիրներով ինչպե՞ս է կարողացել օդանավը հասնել Իրան, քանի որ պիտի Ուկրաինա գնար և այն ավելի մոտ էր, Ռևազյանը պատասխանեց. «Այն ի սկզբանե Թեհրան չպիտի գնար, այդքանը»:

 

 

 

  • Կիսվել: