Փաշինյանի ներկայացրած վիճակագրությամբ բյուջեից ոլորտների ֆինանսավորման հիմնական աճը գրանցվել է 44-օրյա պատերազմից հետո
«2027 թ բյուջեի եկամտային մասը կազմում է 10 մլրդ դոլար։ 2017 թվականի համեմատ 2027 թ-ին պետական բյուջեի եկամտային մասը կազմում է 191%»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մեկնարկած 2027 թ պետական բյուջեի քննարկման ժամանակ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իր ներկայացրած ժամանակագատվածում՝ 2017 թ-ի համեմատ 2027թ-ին կապիտալ ծախսերը 3.2 անգամ ավել է լինելու քան 2017 թվականին, իսկ կրթության ոլորտում եռապատիկ, գիտությանը՝ 2.7 անգամ, համայքներին տրվող դոտացիաները՝ 2.5 անգամ է աճել։
Հատկանշական է, որ Փաշինյանի ներկայացմամբ, այդ աճի 70-80%-ը գրանցվելէ 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թ-ի համեմատ։
Շարունակելով ներկայացնել վիճակագրությունը՝ նա հայտնեց, որ 4.2 անգամ աճել է առողջապահության ոլորտի ֆինանսավորումը։
Փաշինայանի խոսքով 2017 թվականի համեմատ 2026 թվականին քաղաքացիներին եկամտահարկի վերադարձը աճել է 4896 %-ով,հասնելով 76.8 մլրդ դրամի, որի հիմնական մասը ուղղվում է հիփոթեքի դեպքում եկամտային հարկի վերադարձին։
«2027 թ հունվարի 1-ից համընդհանուր հայտարարագրման համակարգով կուսակցությունների , ՀԿ-ների և ԶԼՄ-ների՝ քաղաքացիների կողմից ֆինանսավորման համակարգ կներդնենք, որի տրամաբանությունն այն է, որ քաղաքացիները համընդհանուր հայտարարագիրը լրացնելուց և հաստատելուց հետո, իրենց վճարած եկամտային հարկից կարող են նվիրատվություն հատկացնել այդ կառույցներին»,- ասաց Փաշինյանը։



