ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
 Հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը

Հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը

Հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան DV 5048 չարտերային չվերթը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։

՛՛Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և ՂՀ իշխանությունների, հայկական համայնքային կառույցների աջակցությամբ ևս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ:

Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ :

  • Կիսվել: