Հունիսի 10-14-ը որոշ ճանապարհներ փակ կլինեն. Լոռու մարզպետարան
Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-14-ը՝ ժամը 9.00-13.00-ն և 14.00-19.00 փակ կլինեն՝ Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի Թումանյան-Օձուն և հունիսի 10-ին, ժամը 14.00-19.00՝ Հաղպատ-Նեղոց ճանապարհահատվածները: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից:



