կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հումանիտար կայան Կոռնիձորում. կառավարությունը գումար է հատկացրել

Հումանիտար կայան Կոռնիձորում. կառավարությունը գումար է հատկացրել

 ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում կհիմնվի հումանիտար կայան` Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով։
 
Կայանի նպատակն, ըստ կառավարության, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելն է, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելը, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելը։
Հումանիտար կայանը ծառայելու է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի իրավապաշտպան կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը ներկայացնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ողջ իսկությունը, կազմակերպել վերջիններիս այցերը և դեպքերի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։
 
Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15 911 700 դրամ։

  • Կիսվել: