Հուլիսյան մարտերին և 44-օրյա պատերազմին մասնակցած Հայկազ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել պատերազմի մասնակից Հայկազ Զավենի Մկրտչյանի հետմահու պարգևատրման արարարողությունը, որը կազմակերպել էր երրորդ բանակային կորպուսը:
Հայկազ Մկրտչյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատևվել է Մարտական ծառայություն շքանշանով։ Նա կռվել է հարավային ուղղությամբ, վիրավորվել է Կարմիր Շուկայում, ինչից հետո՝ անմահացել։ Հայկազ Մկրտչյանը մասնակցել է նաև 2020-ի հուլիսյան մարտերին, այդ ժամանակ նա պարգևատրվել է Մարտական հերթապահություն շքանշանով։