կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի

Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի

Նոր տրոլեյբուսները երթուղի դուրս կգան հուլիսի 8-ից։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
 
«Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները կտեսնենք Երևանի փողոցներում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնմանը, ապա հերթական մրցույթն արդեն հայտարարված է։
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։
Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։
 
 

  • Կիսվել: