շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հուլիսի 7-ին նախատեսված Վորոնեժ-Երևան չվերթը տեղի կունենա ժամը 18:10-ին

Հուլիսի 7-ին նախատեսված Վորոնեժ-Երևան չվերթը տեղի կունենա ժամը 18:10-ին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հիշեցնում է, որ հուլիսի 7-ին (ժամը՝ 18:10-ին) տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը, որն իրականացնում է «Aircompany Armenia» ընկերությունը։
 
«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (I-ին հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):
 
Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 13 000 ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։ Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»,- գրված է հայտարարությունում:

  • Կիսվել: