Հուլիսի 5-ին Բելառուսում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում ընդունելություն չի իրականացվի
Բելառուսում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության պետական տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ 2023 թ․ հուլիսի 5-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի։


