կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հուլիսի 19-ից Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ուղղությունը կփակվի 3 ամսով

Հուլիսի 19-ից Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ուղղությունը կփակվի 3 ամսով

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 19-ից Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ուղղությունը կփակվի 3 ամսով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը;

Որպես այլընտրանքային հնարավորություն՝ վարորդներին առաջարկվում է օգտվել ՀՀ ոտիկանության զորամասի հարևանությամբ Իսակովի պողոտայում կազմակերպվող հետադարձի հնարավորությունից:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 

 

  • Կիսվել: