չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հստակ ժամկետներով զեկույց պատրաստեք. Ավինյանը՝ Մետրոյի նոր վագոնները գիծ մտնելու վերաբերյալ

Հստակ ժամկետներով զեկույց պատրաստեք. Ավինյանը՝ Մետրոյի նոր վագոնները գիծ մտնելու վերաբերյալ

Անցած շաբաթ Երեւանի մետրոպոլիտենում ուղեւորափոխադրումների քանակը կազմել է 551 924 ուղեւոր, դուրս է բերվել 2836 գնացք,  ծրագրավորված ուղեւորափոխադրումների քանակը կազմել է 502 932 ուղեոր, կատարողականը 109, 7 տոկոս: Այս մասին նշվեց այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մենք ունենք պլանավորած նոր վագոններ, չէ՞, որոնք պետք է կրկին գիծ մտնեն: Ինձ ժամկետներ կարո՞ղ եք նշել»:

Զեկուցվեց, որ պահեստամասերի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Հաջորդ երկուշաբթի, խնդրում եմ՝ հստակ ժամկետներով պատրաստեք զեկույցը»,-ասաց Ավինյանը:

  • Կիսվել: