շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 18 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 18 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 15-19-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1400 քմ,

Արաբկիր վարչական շրջանում՝ 7000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2000 քմ, Նորաբաց գյուղում՝ 6000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 2000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1500 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1․12 հա, Արգել գյուղում՝ 2․5 հա, Քանաքեռավան գյուղում՝ 4000 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 4000 քմ, Գառնի գյուղի մոտակայքում՝ 5 հա, Բալահովիտ գյուղում՝ 4 հա,

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 1000 քմ,
Մասիս-Չարբախ ավտոճանապարհին՝ 4000 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 800 քմ, Էջմիածին- Արմավիր ավտոճանապարհին՝ 1 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 18 հա։

  • Կիսվել: