չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով թուրք մարզիկի ցուցանիշը

Հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով թուրք մարզիկի ցուցանիշը

Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն իր հայրենի քաղաքում նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ սահմանել է Դյուցազնագրքի և համաշխարհային ռեկորդ. նա 170 կգ ծանրաձողն ուսերի վրա նստած դիրքով քայլել է 2 մետր, կարողացել բարձրանալ, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրանալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աղբյուրը հայտնում է, որ այդպիսով Զորիկ Պողոսյանը շրջանցել է թուրք մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը: Նա նոր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմի քաջորդիների՝ ի դեմս իր սան Մհեր Քոչինյանի, անմահ հիշատակին:

  • Կիսվել: