կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հռոմի պապը Հայաստանին բժշկական սարքավորումներ և շտապ օգնության մեքենա է նվիրել

Հռոմի պապը Հայաստանին բժշկական սարքավորումներ և շտապ օգնության մեքենա է նվիրել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի համավարակի ֆոնին Հայաստանին է նվիրել բժշկական սարքավորումներ և շտապ օգնության մեքենա՝ փոխանցում է Վատիկանի պաշտոնական կայքը:

Հայաստանում Հռոմի պապի ներկայացուցիչը հայերին է փոխանցել կաթոլիկ աշխարհի հովվապետի հոգածությունն ու մտահոգությունը:

Վատիկանից ժամանած նվիրատվությունը տրվել է Աշոցքի հիվանդանոցին: Բժշկական սարքավորումների տրամադրումը նպատակ ունի թեթևացնելու կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակը:

Նոր սարքավորումների ձեռքբերումը հնարավոր է եղել Վատիկանի «Մարդկային համապարփակ զարգացման խթանման ծառայության» գերատեսչության ենթակայությամբ գործող «Բարի Սամարացի» հիմնադրամի և առաքելական նվիրատվության համատեղ ջանքերի շնորհիվ։

  • Կիսվել: