Հռոմի պապն այցելել է Մոսուլի հայկական ու ուղղափառ ավերված եկեղեցիներ
Մարտի 5-ից 8-ը Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է նաև Մոսուլի հայկական ու սիրիական ուղղափառ ավերված եկեղեցիներ։ Այս մասին գրել ու նկարներ է հրապարակել Crux կայքի թղթակից Ինես Սան Մարտանը, որն ուղեկցում էր պապին։
Իսլամական պետության գրոհայինների կողմից ավերված եկեղեցիների փլատակների և ռմբակոծված մնացորդների ֆոնին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հարգանքի տուրք է մատուցել իրաքցի քրիստոնյաներին։