Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հանձնել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան։
Հինգշաբթի Կրեմլի Եկատերինյան սրահում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական մրցանակների հանձնման արարողությունը։
Դեկտեմբերին ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին՝ հայրենական լրագրության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և սոցիալապես նշանակալի միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ակտիվ մասնակցության համար։