երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Խոշոր հրդեհ՝ Սարի Թաղում. 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

Խոշոր հրդեհ՝ Սարի Թաղում. 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

Հուլիսի 29-ին՝ ժամը 11:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

ՆԳՆ-ից տեղեկացրին, որ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում:

  • Կիսվել: