չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հրդեհ՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի հարակից տարածքում

Հրդեհ՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի հարակից տարածքում

Օգոստոսի 9-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքին հարակից տարածքում. այրվում է շինարարական աղբ։

Անվտանգությունից ելնելով իրականացվում է շենքի երկրորդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին։

  • Կիսվել: