երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Հրդեհ՝ Գյումրու Շահումյան փողոցում գտնվող խանութներից մեկում

Հրդեհ՝ Գյումրու Շահումյան փողոցում գտնվող խանութներից մեկում

Փետրվարի 5-ին, ժամը 10։23-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հագուստի խանութի առաջին հարկում գտնվող էլեկտրական
վահանակում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:39-ին, մարվել՝ 10:48-ին: Այրվել են էլեկտրական վահանակը և գույքը՝ մասամբ (մոտ 10 քմ):

 

  • Կիսվել: