երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հրդեհ Երեւանում, խմորեղենի արտադրամասում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհ Երեւանում, խմորեղենի արտադրամասում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Փետրվարի 20-ին, ժամը 11։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․ Բաբաջանյան փողոցում գտնվող խմորեղենի արտադրամասից ծուխ է նկատվում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։35-ին, մարվել՝ 11։42-ին։ Այրվել են մալուխներ և էլեկտրական հաշվիչներ։

  • Կիսվել: