երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Հրդեհ Էջմիածնի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկում

Հրդեհ Էջմիածնի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 15:02-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:24-ին: Այրվել են տան տանիքի (140 քմ) մոտ 100 քմ փայտե կառուցատարրերը և արևային 4 կայան:

 

  • Կիսվել: