շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհ է բռնկվել պետական ռեգիստրում

Հրդեհ է բռնկվել պետական ռեգիստրում

Այսօր, հունվարի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող պետական ռեգիստրում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1»։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ՝ Սերգեյ Կարապետյանն ու Նարեկ Ասլանյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի կատարեն իրենց աշխատանքը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հրդեհը բռնկվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի 2-րդ հարկում։ Հրդեհը մեկսուսացվել է ժամը 08։50-ի սահմաներում և ամբողջությամբ մարվել ժամը 09։05-ին։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոտիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: