կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարաններից մեկում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան

Հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարաններից մեկում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան

Հունիսի 14-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի 6-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 19:39-ին:

  • Կիսվել: