երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Հրդեհ Արևիկ գյուղում. այրվել է մոտ 10.000 հակ անասնակեր

Հրդեհ Արևիկ գյուղում. այրվել է մոտ 10.000 հակ անասնակեր

Օգոստոսի 26-ին՝ ժամը 01:10-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում այրվում է խոտի դեզ։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:07-ին, մարվել՝ 14։05-ին։ Այրվել է մոտ 10.000 հակ անասնակեր:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 տրակտոր և 2 բեռնատար ավտոմեքենա:

  • Կիսվել: