կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրդեհ՝ Արագած գյուղում

Հրդեհ՝ Արագած գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 14:31-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագած գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:35-ին: Այրվել են տան ննջասենյակի (մոտ 15 քմ) գույքը և բաղդադե առաստաղը (մոտ 10 քմ)՝ մասամբ։

  • Կիսվել: