հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հրդեհ՝ ԱՄՆ-ի USS Gerald R. Ford ավիակրի վրա

Հրդեհ՝ ԱՄՆ-ի USS Gerald R. Ford ավիակրի վրա

ԱՄՆ-ի USS Gerald R. Ford ավիակրի վրա՝ լվացքատան հիմնական տարածքում, հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը:

Մասնավորապես, ըստ զինվորականների, հրդեհը կապված չէ մարտական գործողությունների հետ և տեղայնացվել է։

Հաղորդվում է, որ էներգետիկ կայանքի վնաս չի արձանագրվել, ավիակիրը մնում է լիովին մարտունակ։ Երկու նավաստի վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

USS Gerald R. Ford ավիակրի հարվածային խումբը գործում է Կարմիր ծովում՝ հաջակցություն Իրանի դեմ «Էպիկական ցասում» գործողության:

 

  • Կիսվել: