ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրդեհ՝ Ագրարային համալսարանի ամառանոցի տանիքում

Հրդեհ՝ Ագրարային համալսարանի ամառանոցի տանիքում

Հուլիսի 11-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղում այրվում է ամառանոցի տանիք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ագրարային համալսարանի ամառանոցի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 16:42-ին։ Այրվել են ամառանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 120 քմ):

 

  • Կիսվել: