ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրազդանում ավտոմեքենա է կողաշրջվել. կան տուժածներ

Հրազդանում ավտոմեքենա է կողաշրջվել. կան տուժածներ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 24-ի ժամը 17:40-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ուղևորներ Է․ Պ․-ին (ծնված 2003 թ․) և Գ․ Հ․-ին (ծնված 2003 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները ևս հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

  • Կիսվել: