շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հրազդանում 63-ամյա տղամարդը դանակի 6 հարվածով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Հրազդանում 63-ամյա տղամարդը դանակի 6 հարվածով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ըստ Shamshyan.com-ի` ժամը 08:55-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասի 43 շենքի բնակիչ, 66-ամյա Լևոն Չուլջյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել իրենց տանից: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերում կա սուր կտրող-ծակող առարկայից ստացած 6 հարված:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները` սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: