շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

Հունիսի 19-ին՝ ժամը 21:23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին՝ «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա։ Ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Opel Zafira (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1969 թ.), Hyundai Tucson (վարորդ՝ Մ․ Ն․, ծնված 1990 թ․) և Opel Astra G (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: