Հրապարակվել է ՃՈ մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու պատահարի տեսանյութը
Հրապարակվել է ՃՈ մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու պատահարի տեսանյութը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նշենք, որ վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր: Նա աշխատում էր Support Our Heroes – Armenia» կազմակերպությունում:


