հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրապարակն ազատ է.«Դիմադրության» շարժման դեմ տրտնջացողները գործելու ազատություն ունեն, բայց ոչինչ էլ չեն անի. Ա.Պեպանյան

Հրապարակն ազատ է.«Դիմադրության» շարժման դեմ տրտնջացողները գործելու ազատություն ունեն, բայց ոչինչ էլ չեն անի. Ա.Պեպանյան

Ֆրանսիայի հրապարակն ազատ է. Բոլոր նրանք, ովքեր այս երկու ամիս բացահայտ տրտնջում էին, թե Դիմադրության շարժումն իրենց խանգարում է, որ իրենք երկրում բողոքի հզոր ցույցեր անելով՝ հեռացնեն իշխանություններին, արդեն ունեն գործելու ազատություն: Այս մասին facebook-ի իր էջում գրել է հրապարակախոս, մտավորական Արծրուն Պեպանյանը:

Նա նաեւ նշել է. «Իրենց այլևս կաշկանդող չկա, թող դուրս գան և ի ցույց դնեն իրենց հզորությունը:

Դիտարկելով մեր քաղաքականապես ակտիվ հատվածին, առանց սխալվելու մեծ ռիսկի կարող եմ ասել, որ լինելու է այն, ինչ եղավ 2021–ին, երբ նույն կերպ տրտունջներ եղան, թե Հայրենիքի փրկության շարժումն իրենց խանգարում է ու հենց այն հրապարակներն ազատի, ապա իրենք քաղաքական ցունամի կանեն...

Տրտնջացողների կողմից 2021–ին ոչինչ չեղավ: Հիմա էլ չի լինի, քանի որ քաղաքականապես ակտիվ, մտահոգ հատվածի 90 տոկոսը, նախկին ու ներկա չնայելով, Ֆրանսիայի հրապարակում էր, իսկ ահա տրտնջացողներն այդ 90 տոկոսին այս օրերին պարսավանքի ենթարկեցին:

Այ նրանք, ովքեր անհանգիստ էին, բայց հրապարակային չէին տրտնջում ու չէին վատաբանում փողոց ելած մարդկանց, չեմ բացառում, որ առաջարկներ կունենան»:

  • Կիսվել: