հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Դիմադրության» շարժման երթը շարժվեց դեպի ՍԴ. Նրանք տանում են «շղթայված» Սահմանադրությունը

«Դիմադրության» շարժման երթը շարժվեց դեպի ՍԴ. Նրանք տանում են «շղթայված» Սահմանադրությունը

«Դիմադրության» շարժման մասնակիցները «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթ սկսեցին Արամ Խաչատրյանի արձանի մոտից դեպի ՍԴ շենք: Ակցիայի մասնակիցները երթի առջևից տանում են «շղթայված» Սահմանադրությունը,  իրենց ձեռքին ունեն նաև պաստառներ՝ «ձերբակալություններով չեք վախեցնի», «քաղբանտարկյալների երկիր Հայաստան»։

«Ցավալիորեն, Հայաստանում առկա իրավիճակում մենք հեռու ենք այն բաղձալի իրավիճակից, որ կարող ենք ամբողջապես տոնել մեր Սահմանադրության օրը։ Հեռու ենք, որովհետև ներկա իշխանությունն իր կառավարման առաջին իսկ օրից սկսած հիմքը դրեց ընտրովի արդարադատության, միանձնյա իշխանության, մեկ անձի հրամանները կատարելու միջոցով  պետությունը ուղղակիորեն օրինականության սահմաններից դուրս բերելու գործընթացին»,- երթի մեկնարկին հայտարարեց  ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

Սեւակ Նազարյանը նաեւ հայտարարեց, որ «շղթայված» Սահմանադրությամբ  գնում են դեպի Սահմանադրական դատարան՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և հստակ ասելու, որ այս ընթացքը Հայաստանի համար ողբերգական հետևանք է ունենալու։

 

  • Կիսվել: