երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Դիմադրության» շարժման երթը Բաղրամյան պողոտայից շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ

«Դիմադրության» շարժման երթը Բաղրամյան պողոտայից շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ

Այսօր մենք Բաղրամյան պողոտայում հնչեցրեցինք մեր կարեւոր ուղերձը. հիմա թե Բաղրամյան 26-ում ընդունելություն կանի, ընթրիք կտա, մի երկու մեդալ էլ կբաժանի, բայց ցանկացած պատվիրակությունհասկանում է, որ Հայաստանում իրավիճակը փոխվել է. այս մարդկանց հետ չի կարելի երկարատեւ պագա պլանավորել, նախատեսել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այս երկրում իրավիճակ է փոխվել, կա քաղաքական ճգնաժամ, այդ  ճգնաժամը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է: Հիմա շարժվում ենք Ֆրանսիայի հրապարակ»,-հայտարարեց նա:

Դրանից հետո «Դիմադրության շարժման երթը Բաղրամյան պողոտայից շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Նշենք, որ այս պահին Բաղրամյան 26-ին տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորրհդի նիստը, իսկ «Դիմադրություն» շարժումը երթով հասել է Բաղրամյան պողոտա, սակայն չի կարողանում մոտենալ Բաղրամյան 26 շենքով, քանի որ ոստիկանները մի քանի շղթա կազմած փակել են այն:

  • Կիսվել: