հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրապարակախոս Վահան Իշխանյանի հարազատները խնդրում են ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին

Հրապարակախոս Վահան Իշխանյանի հարազատները խնդրում են ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին

Լրագրող, գրող Վահան Իշխանյանի աճյունը կհուղարկավորվի Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նրա որդին՝ Հովհաննես Իշխանյանը։

«Լրագրող, գրող, հրապարակախոս, հրատարակիչ հորս Վահանչերազ Իշխանյանի հիշատակի ցերեկույթ տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը 14։30, Մամուլի շենքում, ապա Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը կհուղարկավորվի նրա աճյունը։

Ծաղկեպսակի փոխարեն կարող եք գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Վահան Իշխանյանը մահացել է ապրիլի 19-ին երկարատև հիվանդությունից հետո։ Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը:

Նրա հեղինակած գրքերն են «Ռուսուլմանի նոթեր» 2017, «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014, «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014, «Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010, «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004։

  • Կիսվել: