ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՊԹ արցախյան հերոսամարտում անմահացած հերոսների մասին նյութեր և լուսանկարներ է հավաքում

ՀՊԹ արցախյան հերոսամարտում անմահացած հերոսների մասին նյութեր և լուսանկարներ է հավաքում

Հայաստանի պատմության թանգարանը նախաձեռնում է մերօրյա արցախյան հերոսամարտում  անմահացած քաջարի հայորդիների կյանքի և գործունեության մասին լուսանկարների, անձնական պատմությունների, հուշային իրերի և այլ նյութերի հավաքման աշխատանքներ, հայտնում են թանգարանի ֆեյսբուքյան էջում:

«Մեր բոլոր հերոսների հարազատներին, մտերիմներին և զինակիցներին խնդրում ենք թանգարանին ի պահ տալ այն լուսանկարները, խորհրդանշական իրերը և պատմությունները, որոնք թույլ կտան նրանց կիսատ մնացած գործն ու երազները փոխանցել հաջորդ սերունդներին: Մեր պատքն է արժանի լինել այս հերոս տղաների սխրանքին, լինել միասնական, կառուցել հզոր հայրենիք, պաշտպանել այն զավթիչներից»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: