երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հով, լավ ավտոբուս է. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը երթևեկում են հասարակական տրանսպորտով (տեսանյութ)

Հով, լավ ավտոբուս է. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը երթևեկում են հասարակական տրանսպորտով (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է իր էջում հրապարակել կիրակնօրյա ընտանեկան կադրեր: Այս անգամ՝ Աննա Հակոբյանը հրապարակել է տեսանյութ, որում ՀՀ վարչապետն է՝ «ՄԱՆ» ավտոբուսում:

«Տես՝ ինչ հով, լավ ավտոբուս է», տոմսարկղից մոտենալուց հետո Աննա Հակոբյանին է դիմում Փաշինյանը: 

Ավելի վաղ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել կիրակնօրյա ընտանեկան ժամանցից:

Դատելով լուսանկարներից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու նրանց երեխաները՝ Աշոտ, Արփի, Շուշան Փաշինյանները, այցելել էին Ազգային պատկերասրահ ու ծանոթացել Հովհաննես Այվազովսկու նկարների ցուցադրությանը:

  • Կիսվել: