շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից. ՆԳՆ-ն զգուշացնում է

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից. ՆԳՆ-ն զգուշացնում է

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Կառավարության բակում տեղի ունեցող ակցիայի վերաբերյալ:

«Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում ենք քաղաքացիներին։

Հարգելի՛ քաղաքացիներ

Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական եւ հակաօրինական արարքներից:

ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում եւ իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության եւ աջակցության դեպքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: