չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հորդորում եմ վարորդներին մինչև օգոստոսի 1-ին իրականացնել գազաբալոնների վկայագրում. Սանոսյան

Հորդորում եմ վարորդներին մինչև օգոստոսի 1-ին իրականացնել գազաբալոնների վկայագրում. Սանոսյան

Այսօր մասնակցել եմ Երևանի Շենգավիթ համայնքի Շիրակի 11 հասցում գտնվող «Գազաբալոնների ճնշաչափման կայանի» բացմանը։ Շրջայց եմ կատարել կյանում, ծանոթացել սարքավորումներին և ճնշափորձարկման պրոցեսին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

՛՛Տեղում ընկերության տնօրենին եմ հանձնել համապատասխան լիցենզիան, որի հիման վրա այսուհետ ընկերությունը կարող է իրականացնել գազաբալոնային համակարգերով կահավորված տրանսպորտային միջոցների գազաբալոնի պարբերական վկայագրում, ճնշափորձարկումն է, ինչպես նաև բալոնների արտադրման և շահագործման ժամկետների վերահսկողություն։

Այս պահին Երևանում և մարզերում գործում է 23 նման կայան։ Ամենօրյա ռեժեմով կայանների թիվն ավելանում է։

Հորդորում եմ վարորդներին մինչև օգոստոսի 1-ին իրականացնել գազաբալոնների վկայագրում։ Դա արվում է բացառապես Ձեր և Ձեր ուղևորների անվտանգության համար՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: