չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հոկտեմբերի 5-6-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 46 դեպք

Հոկտեմբերի 5-6-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 46 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 5-6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, յուրացման կամ վատնման և ընտանեկան բռնության՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ծանր վիրավորանքի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: