կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հոգեկան առողջության ծառայությունները հասանելի են, անվճար և կօգնեն հաղթահարել հոգեկան առողջության տեսանկյունից ծառացած յուրաքանչյուր խնդիր. ԱՆ

Հոգեկան առողջության ծառայությունները հասանելի են, անվճար և կօգնեն հաղթահարել հոգեկան առողջության տեսանկյունից ծառացած յուրաքանչյուր խնդիր. ԱՆ

Բացասական տեղեկատվության մեծ հոսքը, որը շուրջօրյա ստանում ենք հեռուստատեսությունից կամ համացանցից, բերում է անձի սթրեսակայունության թուլացմանը և հաճախ հենց ինքն է սթրեսային գործոն հանդիսանում, ինչը բերում է դեպրեսիվ խանգարումների կամ սթրեսով պայմանավորված այլ հոգեկան առողջության խնդիրների դեպքերի աճի, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

՛՛Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանումը ինքնին հանդիսանում է լուրջ սթրեսային գործոն: Նման իրավիճակում առավել սրվում են առկա հոգեկան առողջության խնդիրները կամ ի հայտ են գալիս սթրեսային գործոնի հետևանքով:

Քնի խանգարումներ

Թախիծ

Տագնապի զգացողություն

Էմոցիոնալ անկայունություն

Եթե դուք կամ ձեր հարազատն ունի անհանգստացնող, սովորականից երկար տևող գանգատներ, դիմե՛ք հոգեկան առողջության մասնագետի (ընտանեկան բժիշկ, հոգեբան, հոգեբույժ)`

Հոգեկան առողջության ծառայությունները հասանելի են, անվճար և կօգնեն հաղթահարել հոգեկան առողջության տեսանկյունից ծառացած յուրաքանչյուր խնդիր։

Կարևոր է նաև կանխարգելել սթրեսը՝ առողջ ապրելակերպի միջոցով:

Կարգավորե՛ք քունը (պահպանե՛ք քնի հիգիենան, ապահովե՛ք առողջ քուն)

 Կարգավորե՛ք սնունդը (պահպանե՛ք սննդակարգը, օգտագործե՛ք առողջ սնունդ)

 Զբաղվե՛ք ֆիզիկական և մտավոր ակտիվությամբ,

 Ակտիվացրե՛ք և պահպանե՛ք սոցիալական շփումները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: