ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հնդկաստանը ՀՀ-ին է նվիրաբերել հեպատիտ Բ-ի դեմ պայքարում օգտագործվող 400 տուփ դեղորայք

Հնդկաստանը ՀՀ-ին է նվիրաբերել հեպատիտ Բ-ի դեմ պայքարում օգտագործվող 400 տուփ դեղորայք

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալի հետ: Այցի շրջանակներում կողմերը ներկայացրել են Հնդկաստանի և Հայաստանի միջև շարունակական բնույթ կրող համագործակցությանը և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր:

Առողջապահության նախարարությունը նշում է, որ Հնդկաստանի հետ ակտիվ համագործակցություն է ծավալվում դեղարտադրության և դեղագիտության ոլորտում: Եղել են փոխայցելություններ, երկկողմ շփումներ դեղարտադրողների և դեղ ներմուծողների միջև: Երկրները հաջողությամբ երկարամյա համագործակցություն են ծավալում նաև բժշկական կրթության և բժշկագիտության ասպարեզներում:

Այսպիսով՝ համագործակցության շրջանակում Հայաստանին է նվիրաբերվել հեպատիտ Բ-ի դեմ պայքարում օգտագործվող 400 տուփ դեղորայք:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» հետ համագործակցության շրջանակներում Հնդկաստանի դեսպանության ջանքերի շնորհիվ Հայաստանին նվիրաբերել նաև Կելֆեր դեղը՝ թալասեմիա հիվանդության դեմ պայքարի համար:

  • Կիսվել: