ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակն Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակն Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Անկախության տոնի առթիվ:

«Խնդրում եմ, ընդունեք իմ լավագույն ցանկությունները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հնդկաստանը և Հայաստանի Հանրապետությունը ջերմ և սրտագին հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության և բարի կամքի վրա: Վստահ եմ, որ առաջիկա օրերին երկու երկրների միջև ընդլայնված երկկողմ և խորհրդարանական կապերը կզարգանան:

Ձերդ գերազանցություն, օգտվելով հնարավորությունից` ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, ինչպես նաև խաղաղություն ու բարեկեցություն Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին»,- նշված է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակի շնորհավորական ուղերձում:

 

  • Կիսվել: