Հնդկաստանի 110 քաղաքացի Իրանից տարհանվել է Հայաստանի տարածքով
Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիների է տարհանել՝ Հայաստանի տարածքով։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը տեղեկացրել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հարցը՝ շեշտելով, որ Հայաստանն այդ հարցում աջակցություն է ցուցաբերել Հնդկաստանին։
Հնդկական լրատվամիջոցներն էլ ավելի վաղ գրում էին, որ Հնդկաստանի իշխանությունները պլանավորում են երկրի քաղաքացիներին տարհանել իրանից՝ պայմանավորված Իրանի և Իսրայելի միջև սրվող հակամարտությամբ։