երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հնարավոր է ինտերնետ կապի խափանում. զգուշացնում է «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերությունը

Հնարավոր է ինտերնետ կապի խափանում. զգուշացնում է «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերությունը

«Ռոստելեկոմ Արմենիա» ընկերության բաժանորդների մի մասի մոտ կարող են ինտերնետ կապի խափանումներ լինել։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
 
«Մալուխ է վնասվել, ինչի հետևանքով բաժանորդների մի մասի մոտ հնարավոր է ինտերնետ կապի խափանում»,– ասված է հաղորդագրությունում:
Ընկերության մասնագետներն ամեն ինչ անում են հնարավորին սեղմ ժամկետներում խնդիրը լուծելու համար։

  • Կիսվել: