երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին

Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին

Լիբանանի խորհրդարանը քվեարկել է մահապատժի վերացման օգտին՝ այն դարձնելով արաբական աշխարհի առաջին երկիրը, որը պատիժը փոխարինում է ցմահ ազատազրկմամբ՝ խիստ ծանր աշխատանքով, հայտնում է The Times of Israel-ը:

Որոշմանը աջակցել են խորհրդարանական խմբակցությունները՝ բացառությամբ «Հեզբոլահի» բլոկի։

Ընդունված որոշման համաձայն՝ մահապատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ և ծանրացուցիչ հանգամանքներում կատարվող կատորղական աշխատանքներով։ Այսպիսով, Լիբանանը դարձավ առաջին արաբական երկիրը, որը վերացրել է մահապատիժը։

Նշենք, որ 2004 թվականի հունվարից Լիբանանում գործում էր մահապատիժների կատարման ոչ պաշտոնական մորատորիում։ Այդ ընթացքում դատարանները տասնյակ նման դատավճիռներ են կայացրել, սակայն դրանց կատարումը հետագայում կասեցվել է կամ պատիժը փոխարինվել այլ պատժով։

  • Կիսվել: