Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի։ Օգոստոսի 7-ի երեկոյան Միջերկրական ծովում տեղադրված չափիչ բույը ծովի մակերևույթի +33 °C ջերմաստիճան է գրանցել։
Եթե այս չափումը պաշտոնապես հաստատվի, այն կդառնա Միջերկրական ծովում երբևէ գրանցված մակերևութային ջրի ամենաբարձր ջերմաստիճանը»։



