երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Պնդումը, որ Հայաստանը կարող է գազ ստանալ ապագա TRIPP ծրագրի շրջանակում, հայ խորհրդարանականների ֆանտազիան է. Ալեքսանդր Ֆրոլով

Պնդումը, որ Հայաստանը կարող է գազ ստանալ ապագա TRIPP ծրագրի շրջանակում, հայ խորհրդարանականների ֆանտազիան է. Ալեքսանդր Ֆրոլով

Այն պնդումը, որ Հայաստանը կարող է գազ ստանալ ապագա TRIPP շրագրի շրջանակում, հայ խորհրդարանականների ֆանտազիա է, SputnikLive-ին ասել է Ռուսաստանի ազգային էներգետիկայի ինստիտուտի փոխղեկավար Ալեքսանդր Ֆրոլովը։

Սա վերաբերում է Ադրբեջանից ենթադրաբար հնարավոր մատակարարումներին: Հայաստանին շատ գազ պետք չէ՝ 2.5 միլիարդ խորանարդ մետր: Բաքվի համար սա զգալի ծավալ է. Ադրբեջանը չի կարողանա մեծացնել արտադրությունը առանց զգալի ներդրումների:

Ավելին, Ադրբեջանը Հարավային միջանցքով Եվրամիությանը մատակարարում է 12.5 միլիարդ խորանարդ մետր գազ: Իսկ 2027 թվականին ԵՄ-ն ցանկանում է կրկնապատկել երկրից մատակարարումները՝ հասցնելով դրանք 20 միլիարդ խորանարդ մետրի:

«Հանրապետությունը պետք է գտնի միջոցներ հզորություններ կառուցելու համար: Եվ նույնիսկ եթե դա տեղի ունենա, արդյո՞ք այն կունենա տեխնիկական հզորություն՝ Հայաստանի համար լրացուցիչ 12.5 միլիարդ խորանարդ մետր արտադրելու համար»:

  • Կիսվել: