հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հիվանդանոցի պադվալներում լիքը երեխեք են, մեղք են, վիրակապ չկա․ որոշների վիճակը ծանր է․ արցախցի

Հիվանդանոցի պադվալներում լիքը երեխեք են, մեղք են, վիրակապ չկա․ որոշների վիճակը ծանր է․ արցախցի

Ես Մարտակերտի Մաղավուզ գյուղից եմ, որտեղ հիմա կռիվ է ու լիքը երեխեք մեռնում են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախցի մի կին:

«Հիվանդանոցի պադվալներում լիքը երեխեք են, էյնտեղ է մորքուրիս աղջիկն իր 4 երեխեքի հետ: Փոքրը երեք ամսական է: Շատ-շատերն իրենց նման հիվանդանոցներում են:

Ոչ մի բան չենք ուզում, հողն էլ իրենց, ուղղակի մեր երեխեքը մեղք են, վիրակապ չկա: Ընկերուհուս 4 երեխեքը վիրավոր են, երեքը լավ չեն, էն մեկի վիճակն անհայտ է»,-ասաց նա:

  • Կիսվել: