հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հիվանդանոցի բժիշկներն ու կորոնավիրուսով հիվանդները թունավորվել են Արտ Լանչ-ի ուտելիքից

Հիվանդանոցի բժիշկներն ու կորոնավիրուսով հիվանդները թունավորվել են Արտ Լանչ-ի ուտելիքից

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր, որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

ԲԿ-ից տեղեկացրեցին նաեւ, որ թունավորման ախտանշաններ են ունեցել «բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ»։

Սակայն Hraparak.am-ի տեղեկություններով՝ խոսքը մի քանի բաժնի անձնակազմի եւ պացիենտների մասին է, ընդ որում՝ ռեանիմացիայի բաժնի բուժաշխատողներից եւս թունավորվածներ կան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԲԿ-ին, ինչպես հայտնի է, կորոնավիրուսով պայմանավորված, սննդով ապահովում է «Արտ Լանչ» ընկերությունը: Բուժանձնակազմից մեզ պատմեցին, որ ենթադրաբար թունավորվել են փլավի հետ եղած, կասկածելի համով մսից:

ԲԿ մամուլի խոսնակ Ծովինար Խաչարյանից պարզեցինք՝ կոնկրետ քանի հոգի են թունավորված եւ կան արդյոք ծանր դեպքեր.«Ծանր դեպքեր չունենք, կոնկրետ թիվ այս պահին չեմ կարող ասել, սակայն բոլորի վիճակը գնահատվում է բավարար»։

  • Կիսվել: